Trend լրատվական գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Սաբինա Ալիևան և Դմիտրո Լյուբինեցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների օբուդսմենների գրասենյակների համագործակցությունը մարդու իրավունքների ասպարեզում և ընթացիկ իրադրությանն առնչվող հարցերում:
Ալիևան Լյուբինեցին խնդրել է ուշադրություն դարձնել Ուկրաինայում կալանավորված Ադրբեջանի երկու քաղսաքացիների՝ Միսիր Գասիմլիի և Սուբհան Գուլիևի իրավունքների պաշտպանությանը:
Համատեղ ասուլիսի ընթացքում Լյուբինեցը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին ուկրաինացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար և այդ հարցում նշել է Ալիևայի կարևոր դերակատարությունը: