Մատչելիության հղումներ

Ռուսաստանի պահանջով ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի իրավիճակն Ուկրաինայում


ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին, արխիվ
ՄԱԿ-ում ՌԴ փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին, արխիվ

Ռուսաստանի Դաշնության պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 17-ին կգումարի նիստ, որի օրակարգում կլինի իրավիճակն Ուկրաինայում:

«Այն մասին, թե ինչ կլինի նիստում՝ ես դեռ չեմ խոսի, թող մեր ընդդիմախոսները տեղյակ չլինեն, թեպետ մենք արդեն նրանց վարժեցրել ենք, որ «հակառուսական» օրակարգով նիստերին մենք պատասխանում ենք մեր նիստերով»,- ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի փոխդեսպան Դմիտրի Պոլյանսկին:

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հունվարի 12-ին և 13-ին նախատեսվում են քննարկումներ Ուկրաինայի թեմայով:

«Նրանց [Ռուսաստանի ընդդիմախոսների] գործողությունների դրդապատճառը շատ պարզ է՝ ամեն անգամ Անվտանգության խորհուրդ բերել հակառուսական բնույթի ուկրաինական սյուժե»,- ասել է Պոլյանսկին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG