Մատչելիության հղումներ

Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին այսօր կայացած հեռախասազրուցի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի:

Հայաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Զրույցի ընթացքում շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է՝ «Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն»:

ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG