Մատչելիության հղումներ

Դատելով Ադրբեջանի պահանջներից՝ պատերազմն անխուսափելի է. Արմեն Բաղդասարյան


Դատելով Ադրբեջանի պահանջներից՝ պատերազմն անխուսափելի է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Ձեր կարծիքով՝ ո՞ր դեպքում կբացվի Լաչինի միջանցքը:

Բաղդասարյան. - Լաչինի միջանցքը բացելու մի քանի հնարավորություններ կան, իհարկե. առաջինը՝ ռազմական ճանապարհով, ինչի հնարավորությունն այս պահին կարծես թե հայկական կողմը չունի:

«Ազատություն».- Որովհետև դա անմիջապես լայնամասշտաբ գործողության կվերածվի՞:

Բաղդասարյան. - Այո: Երկրորդը՝ բանակցությունների միջոցով, բայց ես տեսնում եմ, որ Հայաստանի իշխանությունները բանակցելու որևէ ցանկություն այդտեղ չունեն: Ինչո՞ւ եմ սա ասում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ շրջափակումն ինքը ռազմական գործողություն է, պատերազմական գործողություն է շատ հստակ, և այդ պատերազմական գործողությունը վարում է Ադրբեջանը և վարում է ոչ Արցախի դեմ, վարում է Հայաստանի դեմ և բանակցում է ռուս խաղաղապահների հետ և ոչ թե Արցախի իշխանությունների հետ, նրանք ընդհանրապես տեղյակ չեն: Ենթադրվում է, որ Ադրբեջանը այդ շրջափակման միջոցով փորձում է ուղղակի ճնշումներ գործադրել հայկական կողմի վրա, որպեսզի հայկական կողմը պաշտոնապես ինչ-ինչ էլի ինչ-որ զիջումներ անի:

Կա՛մ Հայաստանը պետք է այդ զիջումները անի, մի տարբերակը ըստ Ադրբեջանի պատկերացմամբ, երկրորդ տարբերակը՝ պիտի այս իրավիճակը ձգձգվի այնքան, մինչև այլևս դանակը հասնի ոսկորին և ստիպված լինեն ինչ-որ ռազմական քայլեր իրականացնել: Այսինքն՝ որպես ճնշումների գործիք է Ադրբեջանն օգտագործում շրջափակումը, և մենք պետք է հասկանանք նաև, թե խոսքը ինչ շրջափակման մասին է, որովհետև, որքան ես հասկացա Արցախի պետնախարարի ելույթից, այնքան էլ լիակատար չի էդ շրջափակումը, ինչ-որ կյանքի ճանապարհներ կան:

«Ազատություն». - Որ ինչ-որ մարդիկ կարողացել էին զարտուղի կարողացել էին դուրս գա՞լ, հանգստանալու գնա՞լ:

Բաղդասարյան. - Այո, ես կարող եմ ենթադրել, թե ինչու է դա այդպես, որովհետև Ադրբեջանին էլ է այդ վիճակը ձեռնտու, որովհետև նրանց նպատակն այս պահին արցախահայությանը վերացնելը չէ, այս պահին նրանց նպատակն է արցախահայությանը որպես պատանդ պահելով Հայաստանի վրա ճնշումներ գործադրելը: Ինչպես ահաբեկիչը, երբ որ պատանդ է վերցնում, նա չի ցանկանում այդ պատանդի մահը, որովհետև նա իր ազդեցության լծակներից մեկից կզրկվի, դրա համար էլ Ադրբեջանը փորձելու է այդպիսի կյանքի ճանապարհներ պահել, անընդհատ ճնշումը մեծացնելով, ստիպել Հայաստանին գնալ ինչ-ինչ զիջումների շատ էական ենթադրում եմ:

«Ազատություն». - Չէ՞ որ ռուսները ուզում են մնալ այնտեղ, այս վիճակը նրանց ձեռք տալի՞ս է:

Բաղդասարյան. - Ռուսները կցանկանան մնալ, այնպես չի, որ ռուսները ինչ ցանկանան կարող են անել: Ռուսները կցանկանան մնալ, Ադրբեջանը նրանց դրա համար կոնկրետ բան է առաջարկում, ասում է՝ «եթե ուզում եք մնալ այնտեղ, պետք է մնաք այնտեղ մեր քաղաքականության տրամաբանության շրջանակներում, այսինքն՝ պետք է օգնեք մեզ իրականացնել մեր ծրագիրը»: Ո՞րն է այդ ծրագիրը, Արցախի ինտեգրում Ադրբեջանին, Պաշտպանության բանակի զինաթափում: Այսինքն՝ եթե ռուս խաղաղապահները կցանկանան, կհամաձայնվեն որպես գործիք իրականացնելու այդ խնդիրը, Ադրբեջանը մեծ ուրախությամբ կհամաձայնվի ռուսների ներկայությանը այնտեղ, ժամկետներ կերկարաձգի, իսկ եթե՝ ոչ, ապա ռուսներին այնտեղ մնացել է մոտ երեք տարի, չէ՞, առավելագույանը: Դրա համար էլ ռուսները, քանի որ այս պահին այլընտրանք չունեն կամ ցանկություն չունեն ինչ-որ առճակատման մեջ մտնել թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, համաձայնվում են այդ տարբերակին և քայլ առ քայլ ահա այդպես իրականացնում են այդ ծրագիրը՝ Արցախի ինտեգրումը, այսպես ասած, Ադրբեջանին, ինչը արդյունքում տեղի չի ունենալու, և այդ տրամաբանությամբ դա հանգելու է Արցախի հայաթափմանը:

«Ազատություն». - Կամ ինչ-որ նոր պայթյունի:

Բաղդասարյան. - Կամ նոր պայթյունի: Չէ՞ որ խնդիրը միայն Արցախի հայաթափումը չի, երբ որ մենք նայում ենք Ադրբեջանի պահանջները, չգիտեմ 8 գյուղեր, «Զանգեզուրի միջանցք», հետագայում փախստականների վերադարձ Զանգեզուր, ինչպես իրենք են ասում, Սևանի ավազան: Եթե մենք համաձայնվենք, նշանակելու է Հայաստանի փաստացի ոչնչացում, կամ ինչ-որ պահի մենք ստիպված ենք լինելու դիմակայել դրան և պատերազմը անխուսափելի է լինելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG