Մատչելիության հղումներ

Թուրքիայի ՍԴ-ն վճիռ կայացրեց հայկական հիմնադրամների օգտին


Արխիվ
Արխիվ

Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշել է, որ հայկական հիմնադրամների երկու գույքը վերադարձնելու պահանջի մերժումը ոտնահարում է նրանց սեփականության իրավունքը և պետք է վերանայվի։

Թուրքիայում մնացած հայկական միակ գյուղի՝ Վաքըֆլիի եկեղեցին և Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցը նախկինում իշխանությունների կողմից բռնագրավվել էին և փոխանցվել գանձապետարանի օգտին։

«Հյուրիեթ Դեյլի Նյուսը» հայտնում է, որ Սահմանադրական դատարանի որոշումը Թուրքիայի պաշտոնաթերթում հրապարակվել է հունվարի 6-ին, և նշում, որ հայկական հիմնադրամները Թուրքիայի բարձր դատարան են դիմել ընդհանուր առմամբ 41 գույք և ունեցվածք վերադարձնելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG