Մատչելիության հղումներ

Իրանի ԱԳՆ խոսնակը չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը


Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասիր Քենանին չի հերքել Ադրբեջանի հետ տարաձայնությունների առկայությունը։

«Մենք գտնում եք, որ երկու երկրների միջև որոշ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցային ճանապարհով։ Ադրբեջանական կողմը այդ ուղղությամբ դրական քայլեր կատարել է։ Իրանը ևս, ինչպես նախկինում, այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»,- ըստ «Թուրան» գործակալության, այսօր ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։

Միաժամանակ նա հերքել է պնդումները, թե Բաքվի ու Թեհրանի հարաբերությունները սառն են, նշելով, որ չնայած որոշ թյուրըմբռնումներին՝ Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները նորմալ են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG