Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են սոցցանցերով տեղեկություններ հավաքել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ. Արցախի ԱԱԾ


Ադրբեջանական հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի օգտագործմամբ փորձում են տեղեկություններ հավաքագրել Արցախի շրջափակման հետևանքների վերաբերյալ, հայտարարում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը:

«Օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների անվամբ բացված կեղծ օգտահաշիվներն ու ներթափանցման հնարավորություն ու հասանելիություն ստացած ֆեյսբուքյան էջերը, ադրբեջանական հատուկ ծառայությունները տարբեր հարցեր ուղարկելով կամ ֆեյսբուքյան խմբերում գրառումներ կատարելով փորձում են հավաքագրել Արցախի Հանրապետությունում սննդի, բացակայող առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների, հումանիտար օգնությունների վերաբերյալ տեղեկություններ», - ասված է կառույցի հայտարարության մեջ։

Բնապահպան ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել Լաչինի միջանցքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG