Մատչելիության հղումներ

Բախվել և այրվել են երկու ավտոմեքենաներ, 6 մարդ զոհվել է


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքը Երևանում, արխիվ

Այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն-Մարտունի ավտոճանապարհին բախվել և այրվել են երկու ավտոմեքենաներ, 6 մարդ զոհվել է, այդ թվում՝ 8 և 4 տարեկան երեխաներ:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ահազանգը մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է ժամը 16:21, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են Opel և Lada Priora մակնիշների ավտոմեքենաները. ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:34-ին, մարվել՝ 16:40-ին։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Opel-ց դուրս են բերել 4, Lada Priora-ից՝ 2 այրված դիեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG