Ռուսական զորքերը հունվարի 6-ին չեն դադարեցրել ուկրաինական տարածքների վրա հարձակումները, չնայած Վլադիմիր Պուտինի հրադադարի հայտարարությանը, անցած գիշեր ասել է Լուգանսկի մարզի զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը։
«Հրետակոծությունը ինչպես կար, այնպես էլ շարունակվում է, մեր դիրքերի վրա գրոհների փորձերը ինչպես կային, այնպես էլ մնում են», - հայտարարել է Գայդայը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին կարգադրել էր հունվարի 6-ի կեսօրից մինչև հունվարի 7-ի կեսգիշեր դադարեցնել կրակը ռազմաճակատի ամբողջ երկայնքով։
Ուկրաինական կողմը դա երեսպաշտություն էր համարել։