Մատչելիության հղումներ

Ըստ Global Firepower կենտրոնի, Հայաստանի բանակը 94-րդն է աշխարհում, Ադրբեջանինը՝ 57-րդը


Ադրբեջանական բանակի զորախաղերը, արխիվ, հոկտեմբեր, 2021թ.
Ադրբեջանական բանակի զորախաղերը, արխիվ, հոկտեմբեր, 2021թ.

ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիայի նահանգում տեղակայված Global Firepower միջազգային վերլուծական անկախ կենտրոնը հրապարակել է աշխարհի բանակների հզորության 2023 թվականի զեկույցը:

Այդ վերլուծության համաձայն, Ադրբեջանի բանակը 145 բանակների թվում 2023 թվականի հունվարի դրությամբ զբաղեցրել է 57-րդ տեղը և առաջինն է Հարավային Կովկասում: 2022 թվականին Ադրբեջանի բանակը 63-րդն էր աշխարհում:

Վրաստանը 85-րդ և Հայաստանը 94-րդ տեղերում են: Հաշվարկը կազմելիս Global Firepower կենտրոնը սպառազենից և զինծառայողների թվաքանակից զատ, հաշվի է առնում վեց տասնյակ գործոններ, որոնց թվում են ուժի հզորությունը, զրահատեխնիկան, ծովային ուժերը, տվյալ երկրի բնական պաշարները, աշխատուժը, տրանսպորտի և ենթակառուցվածքների զարգացման աստիճակը, ռազմական բյուջեն, արտարժույթի պաշարները և գնողունակությունը:

Թուրքիան 2023 թվականի զեկույցով աշխարհում 11-րդ տեղում է, իսկ Իրանը՝ 17-րդ: Պատերազմի մեջ ներքաշված Ուկրաինան 15-րդ տեղում է:

Առաջին հինգ տեղերում են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Մեծ Բրիտանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG