Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «ականապատման դադարեցման» հարցով դիմել է Արդարադատության միջազգային դատարան


Ադրբեջանը դիմել է Արդարադատության միջազգային դատարան՝ Հայաստանին պարտավորեցնելու դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և դադարեցնելու օգտագործել Լաչինի ճանապարհը՝ «ականները Ղարաբաղ տեղափոխելու համար»։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը:

«Ի պատասխան Հայաստանի կողմից ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների միտումնավոր խախտման՝ ադրբեջանական կողմը երկրորդ բողոքն է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում հրատապ միջոցներ ձեռնարկելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը պնդում է, թե նոր ապացույցներ կան, որ Հայաստանը 2021 թվականից սկսած «շարունակում է ականներ տեղադրել ադրբեջանական տարածքներում» և ական-թակարդներ տներում։

Նույն՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան դիմել է նաև Հայաստանը (Ադրբեջանի դեմ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում)`Լաչինի միջանցքի շրջափակման վերացման հարցով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG