Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին ծրագրվում են Բլինքենի հեռախոսազրույցները Միրզոյանի և Բայրամովի հետ


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Վաշինգտոն, 7-ը նոյեմբերի, 2022թ.
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյան և Ջեյհուն Բայրամով, Վաշինգտոն, 7-ը նոյեմբերի, 2022թ.

Առաջիկա օրերին ակնկալվում են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցները Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ, ասել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Ինչպես գիտեք, քարտուղար Բլինքենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց է տվել այդ անձնական ներգրավվածությունը` մեկտեղելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների ղեկավարներին, պարբերաբար խոսելով նրանց հետ», - նշել է Փրայսը՝ շարունակելով. - «Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույցներ ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ»:

«Քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Քերըն Դոնֆրիդը նույնպես առաջատար դեր է խաղում այս ջանքերում։ Դա մի բան է, ինչին մենք հավատարիմ կմնանք ապագայում», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակը:

XS
SM
MD
LG