2021-ի վերջին րոպեներին հայաստանցիները լսեցին խաղաղության ու անվտանգության խոստումներ։ Ողջ 2022-ը իշխանությունն այդ սպասելիքները վառ պահեց, բայց տարին ոչ խաղաղ էր, ոչ էլ անվտանգ։ Իշխանություն-ընդդիմություն բանավեճն էլ դրա շուրջ ծավալվեց՝ ուղեկցվելով ցույցերով, անհնազանդության ակցիաներով ու խորհրդարանական տևական բոյկոտով։
Ներկաներ, նախկիններ... մինչ այդ էլ փոխադարձ քննադատություն-մեղադրանքների պակաս չկար՝ ո՞վ ինչքան է մեղավոր այսօրվա իրավիճակի համար, ո՞վ ինչպես ու ե՞րբ է հրաժարվել Արցախից, բայց ամեն ինչ է՛լ ավելի սրվեց վարչապետ Փաշինյանի ապրիլյան մի ելույթից հետո։
Աստղիկ Բեդևյանն է ամփոփել ներքաղաքական տարին.