Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերությունը՝ «Գազպրոմը» այսօր տեղեկացրել է, որ բնական գազի արտահանման ծավալները ԱՊՀ անդամ հանդիսացող պետությունների սահմաններից դուրս 2022 թվականին նվազել են ավելի քան 45 տոկոսով։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության կողմից այսօր տարածած հայտարարության տեքստը։
Դրա համաձայն՝ նախորդ տարում ԱՊՀ սահմաններից դուրս արտահանվել է ընդամենը 100 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ՝ 2021 թվականի 185 միլիարդի համեմատ։