Մատչելիության հղումներ

Իրանը կրկին պնդում է, որ Ռուսաստանին անօդաչուներ չի մատակարարում


Իրանը կրկին պնդում է, որ Ռուսաստանին հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։ Այսօր Թեհրանում կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Այն երկրները, որոնք պարբերաբար հանդես են գալիս նման մեղադրանքներով այդպես էլ չեն կարողացել իրենց այդ պնդումները հաստատող որևէ փաստ ներկայացնել», - հայտարարել է Քանանին։

Անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ճակատագրին՝ Արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ կողմերը տարբեր մակարդակներում շարունակում են ուղերձներ փոխանակել, սակայն «գնդակը Արևմուտքի դաշտում է»։

«Հաշվի առնելով, որ Վիեննայում ամիսներ շարունակված բանակցությունների ընթացքում համաձայնագրի նախագիծ էր մշակվել, կարող եմ ասել, որ երբ մեր կարմիր գծերի նկատմամբ հարգանք ցուցաբերվի, Իսլամական հանրապետությունը պատրաստ կլինի ավարտին հասցնել բանակցությունները», -նշել է Քանանին։

«Այդ պատրաստակամությունը, սակայն, հավերժական չէ», - Արտգործնախարարության մամուլի քարտուղարի խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG