Մատչելիության հղումներ

Լուլա դա Սիլվան ստանձնեց Բրազիլիայի նախագահի պաշտոնը


2022 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրությունների հաղթող Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կիրակի օրը ստանձնել է Բրազիլիայի նախագահի պաշտոնը։ Նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունը կայացել է մայրաքաղաք Բրազիլիայում գտնվող «Պլանալտու» նախագահական պալատում։

Լուլա Դա Սիլվայի երդմնակալությանը զուգահեռ կայացել է նաև նոր կառավարության պաշտոնամուտի արարողությունը։ Նորընտիր նախագահի կողմից նշանակված նախարարների կաբինետում բրազիլական ինը կուսակցությունների ներկայացուցիչներ են ընդգրկված։ Սա Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի երրորդ նախագահական ժամկետն է։ Նա Բրազիլիան ղեկավարել է նաև 2003-ից 2010 թվականներին։

Բրազիլիայի արդեն նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությանը ներկա չի եղել, որոշ տեղեկությունների համաձայն արարողությունից ժամեր առաջ նա մեկնել է Միացյալ Նահանգներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG