Աֆղանստանի իշխանությունները հայտնում են, որ հունվարի 1-ի առավոտյան Քաբուլի ռազմական օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել։
Քաբուլի անվտանգության ծառայության խոսնակ Խալիդ Զադրան ասել է, որ ենթադրյալ ռումբի պայթյունի հետևանքով «մեր մի շարք հայրենակիցներ նահատակվել կամ վիրավորվել են», և որ դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել։
Հունվարի 1-ին հարվածած ռազմական օդանավակայանը գտնվում է Քաբուլի միջազգային օդանավակայանից գրեթե 200 մետր հեռավորության վրա և մոտ է նաև ՆԳՆ շենքին: Ներքին գործերի նախարարության շենքը հոկտեմբերին մահապարտ ահաբեկչության թիրախ էր դարձել, որի հետևանքով առնվազն չորս մարդ էր զոհվել: