Մատչելիության հղումներ

Խորվաթիան այսօրվանից Շենգենյան գոտու անդամ է


Խորվաթիան հունվարից 1-ից միացել է Շենգենյան գոտուն՝ դառնալով 27-րդ անդամը միության, որի երկրների միջև սահմանային հսկողություն չկա։ Բացի այդ, պետությունը միացել է եվրոյի կիրառմանը և սկսել է օգտագործել միասնական եվրոպական արժույթը ազգային արժույթի՝ կունայի փոխարեն և դարձել է 20-րդը 27 երկրներից, որ ընդունել է եվրոն։

Նշվում է, որ այժմ Խորվաթիայի և Շենգենյան գոտու այլ երկրների միջև չեղյալ են հայտարարվել ստուգումները սահմանային անցակետերում, իսկ մարտի 26-ից կչեղարկվեն ստուգումները ներքին օդային սահմաններում։

Եվրոյի ընդունման համար Զագրեբը պետք է կատարեր մի շարք տնտեսական պայմաններ, մասնավորապես՝ ապահովել կայուն փոխարժեք և ցածր գնաճ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG