Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժություն անցկացնելու մասին


ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ցամաքային զորքերի ստորաբաժանումները մասնակցելու են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Հայաստանում։

«Ռուսաստանի Դաշնությունից դուրս Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» համատեղ զորավարժությունը»,- ասվում է հաղորդման մեջ։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ ռուս-բելառուսական անցած զորավարժությունները ռազմավարական զսպման միջոցառումներ են։ Նա հավելել էր, որ 2023 թվականին կազմակերպությունը նախատեսում է մի շարք զորավարժություններ անցկացնել Բելառուսի տարածքում, և դրանք «կարող են դիտարկվել նաև որպես ռազմավարական զսպման միջոց»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG