Մատչելիության հղումներ

Նոր Զելանդիայում արդեն 2023 թվականն է


Նոր Զելանդիա, Ամանոր, 1-ը հունվարի, 2023թ.
Նոր Զելանդիա, Ամանոր, 1-ը հունվարի, 2023թ.

Նոր Զելանդիան մոլորակի առաջին երկրներից է, որն արդեն թևակոխել է 2023 թվական: Ամանորը երկրի ամենախոշոր քաղաքում՝ Օքլենդում, նշել են տպավորիչ հրավառությամբ:

Տոնական հրավառությունն արձակվել է 328 մետր բարձրությամբ Sky Tower աշտարակից:

Անցյալ տարվա ամանորյա հրավառությունը չեղարկվել էր կորոնավիրուսի օմիկրոն տեսակի տարածման պատճառով:

Օքլենդցիները 2023 թվականի հունվարի 1-ի առաջին վայրկյաններից դիտել են հինգ րոպե տևած հրավառություն, որի համար օգտագործվել են 500 կիլոգրամ պիրոտեխնիկական նյութեր:

Տոնի կապակցությամբ լույսերով զարդարված է նաև Օքլենդի Հարբորի կամուրջը, որն աշխարհում ամենամեծ կամուրջներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG