Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամանորյա շնորհավորական ուղերձ հղելով Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևին, ընդգծել է, որ 2022 թվականին երկու երկրները դուրս են եկել նոր՝ փոխգործակցության դաշնակցային մակարդակի, ռեկորդային տեմպերով աճել է երկկողմ ապրանքաշրջանառությունը, դինամիկ զարգացել է տրանսպորտի և հումանիտար ոլորտներում համագործակցությունը, ինչպես նաև միջտարածաշրջանային կոոպերացիան։
Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ համոզմունք է հայտնվել, որ համատեղ ջանքերով կապահովի ռուս-ադրբեջանական կապերի ամբողջ համալիր զարգացումը՝ ի շահ բարեկամ ժողովուրդների և Հարավային Կովկասում ու Կասպյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։