Մատչելիության հղումներ

Պուտինն ու Միշուստինը շնորհավորել են Փաշինյանին


Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը
Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ուր ասված է, որ ակնկալում է երկխոսության և համատեղ աշխատանքի շարունակություն երկկողմ և տարածաշրջանային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ։

«Կարևոր է, որ Ձեր պաշտոնական այցի ընթացքում հաջողվեց ամրապնդել երկկողմ դաշնակցային ռազմավարական ուղղվածությունը, նախանշել գործընկերային փոխգործակցության հետագա զարգացման քայլերը տարբեր ուղղություններով՝ այդ թվում ԵվրաԶեսի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի ձևաչափերով»,- գրել է Պուտինը Փաշինյանին։

Հայաստանի վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը. «Համոզված եմ, որ կառավարությունների մակարդակով համատեղ ջանքերը կնպաստեն տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցության ամրապնդմանը, բարենպաստ պայմաններ կստեղծեն նոր խոշոր համատեղ նախագծերի մեկնարկի համար: Դա լիովին համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG