Մատչելիության հղումներ

Փայլանը Ղարաբաղի շրջափակման հարցով կոչ է ուղղել Թուրքիայի նախագահին


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ է ուղղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Թուրքիան չպeտք է անտարբեր մնա Լեռնային Ղարաբաղի հետզհետե աճող այս մարդկային տագնապի։ Քաղաքական ուժերը անհապաղ գործողություն պետք է ձեռնարկեն», - գրել է նա իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով, որ Կովկասում խաղաղության հաստատումը Թուրքիայի օգտին է:

«Եթե Լեռնային Ղարաբաղում մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատվություն ստանձնենք, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և թե Հայաստան-Թուրքիա բնականոնացման գործընթացի մեջ կկարողանանք վերադառնալ դրական օրակարգի», - հավելել է հայազգի պատգամավորը։

Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, թեև երեկ հայտնի դարձավ, որ Արցախում որոշել են ժամանակավորապես դադարեցնել Կաշենի հանքավայրի շահագործումը, իսկ Ադրբեջանի կառավարությունը առաջին իսկ օրվանից հայտարարել էր, թե մոնիտորինգ պետք է սկսեն Դրմբոնի ու Կաշենի հանքավայրերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG