Մատչելիության հղումներ

Պուտինը ստորագրել է Գեորգևյան ժապավենը պղծելու համար պատիժ նախատեսող օրենքը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գեորգևյան ժապավենով, արխիվ, Կարմիր հրապարակ, Մոսկվա, 9 մայիսի, 2021թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գեորգևյան ժապավենով, արխիվ, Կարմիր հրապարակ, Մոսկվա, 9 մայիսի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որով պատասխանատվություն է ենթադրվում զինվորական փառքի խորհրդանիշներից մեկը՝ Գեորգևյան ժապավենը պղծելու համար:

Այդ օրենքով Գեորգևյան ժապավենը հրապարակավ պղծելու համար մեղադրված անձին կարող են պարտադրել վճարել մինչև 5 միլիոն ռուբլու տուգանք կամ դատապարտել ընդհուպ 5 տարվա ազատազրկման:

Փաստաթղթում ասվում է, որ ժապավենը կարող է օգտագործվել բացառապես պատմական հիշողության համատեքստում, և դրանից դուրս դրա օգտագործման ցանկացած փորձ պետք է կասեցվի:

Իշխանությունները, սակայն, կարող են արտոնել Գեորգևյան ժապավենի օգտագործումը հանրային միջոցառումների անցկացման ժամանակ:

Ռուսաստանում Գեորգևյան ժապավենը որպես Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի խորհրդանիշ սկսել են կիրառել 2000-ական թվականներից, և գործնականում այն աստիճանաբար վերածվել է Կրեմլի հանդեպ հավատարմության խորհրդանիշի:

Այդ նարնջագույն և սև գծերով ժապավենը մեծ տարածում է ստացել հատկապես Դոնեցկի անջատականների շրջանում և Ուկրաինայում ընկալվում է Ղրիմի բռնակցումը գովաբանելու իմաստով:

Գեորգևյան ժապավենն օրենքով արգելված է Ուկրաինայում, Մոլդովայում, Լատվիայում և Լիտվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG