Մատչելիության հղումներ

Վրաստանի առողջապահության նախարարի պնդմամբ՝ դեղագործներն արհեստական դեֆիցիտ են ստեղծում


Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, արխիվ
Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, արխիվ

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին Business Partner ծրագրի թղթակցի հետ զրույցում ասել է, որ դեղագործական ընկերությունները դեղորայքի արհեստական դեֆիցիտ են ստեղծում:

Նրա խոսքով, այդպես դեղագործները փորձում են խթանել դեղորայքի գնաճը: Դա կանխելու համար Վրաստանում 2023 թվականից կսկսի գործել հատուկ օրենք, որի համաձայն, ընկերությունները կպարտադրվեն իրենց պաշարների մասին տեղեկատվությունը ներկայացնել կարգավորող կառույցներին:

«Այդ պայմաններում ընկերությունները չեն կարողանա իրենց ապրանքը վաճառել հայտագրվածից ավելի բարձր գնով, դա թույլ կտա արագ արձագանքել և կանխել արհեստական դեֆիցիտի հնարավորությունը», - պարզաբանել է նախարարը:

Դեղագործական ընկերությունների միությունն, իր հերթին, հայտարարել է, թե պակասը բացատրվում է արտադրողների և մատակարարողների աշխատանքում առաջացած բարդություններով:

Միությունն ընդգծել է, որ Վրաստան դեղագործական արտադրանքի 80 տոկոսի ներմուծումն ապահովող իր բոլոր անդամ ընկերություններն առաջնահերթ են համարում ապառողների շահերը:

Միությունն անարդար է համարում շուկայում աշխատող բոլոր ընկերություններին արհեստական դեֆիցիտի համար մեղադրելու Վրաստանի առողջապահության նախարարության գործելակերպը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG