Մատչելիության հղումներ

Օդային տագնապ Ուկրաինայի կենտրոնական և արևելյան շրջաններում


Պատերազմը Ուկրաինայում, 28-ը դեկտեմբերի, 2022թ.
Պատերազմը Ուկրաինայում, 28-ը դեկտեմբերի, 2022թ.

Այսօր առավոտյան Ուկրաինայի բոլոր կենտրոնական և արևելյան շրջաններում օդային տագնապ է հայտարարվել։ Տեղեկություններ կան, որ օդ են բարձրացել ռուսական ռազմավարական ինքնաթիռները։

Ուկրաինայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը հայտնում է, որ Սև ծով են մտել երկու վերգետնյա հրթիռակիրներ՝ 16 «Կալիբր» տեսակի պատրաստ հրթիռներով։

Ինչպես հետևում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան ամփոփագրից, վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը 30 ավիացիոն և 7 հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Գլխավոր շտաբի տվյալներով՝ ավելի քան 70 հարձակում է իրականացվել համազարկային հրթիռային համակարգերից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG