Մատչելիության հղումներ

Շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած. Փաշինյան


Շատ լուրջ և գոյաբանական մարտահրավերների առաջ ենք կանգնած, այսօր Կենտրոնական բանկում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ նշեց՝ այդ մարտահրավերներին մեկհարկանի դիմադրություն, դիմադրողականություն ցուցաբերելու հնարավորություն չկա, և դա սխալ մոտեցում է:

«Բոլոր համակարգերը, բոլոր ինստիտուտները երկրում պետք է կայանան, ավելի ու ավելի հաջողակ ու գործունակ դառնան, և բոլոր ինստիտուտների արդյունավետության մեծացման կուլմինացիան է, որ պետք է դառնա ամենակարևոր մարտահրավերների հաղթահարման մեխանիզմ ու գործիք», - ասաց նա:

Այսօրվա դրությամբ ՀՀ-ի բանկային համակարգի ավանդային պորտֆելը 5 տրիլիոնի է հասնում, հայտնեց գործադիրի ղեկավարը՝ սա շատ լուրջ ցուցանիշ որակելով:

Փաշինյանը նաև մեկ կետ կարևորեց. «Հայաստանի Հանրապետությունում, այսպես ասած, քաղաքական կամ վարչական վարկավորման ինստիտուտը վերացել է: Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ Կառավարությունից, որևէ բարձրաստիճան օղակից որևէ մեկին ասվել է՝ այս մեկին պետք է վարկ տրվի, այս մեկին պետք է վարկ չտրվի», - նշեց նա ԿԲ-ում կազմակերպված ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG