Լիտվայում պատժամիջոցների պատճառով այս պահին սառեցվել են ռուսական և բելառուսական ընկերությունների գրեթե 87 միլիոն եվրոյի միջոցները, հայտնում է Լիտվայի ՆԳՆ-ն՝ վկայակոչելով Ֆինանսական հանցագործությունների հետաքննության ծառայության (SFIS) տվյալները։
Այդ թվում սառեցված է 77,88 մլն եվրո ռուսական ընկերություններից, 8,9 մլն եվրոն՝ բելառուսական ընկերություններից։
Դեկտեմբերի 20-ի դրությամբ կառույցը պատժամիջոցներ է կիրառել 16 իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ. սառեցվել են Ռուսաստանից 9 ձեռնարկությունների և Բելառուսի վեց ընկերությունների և մեկ ֆիզիկական անձի ֆինանսական միջոցները։