ԱՄՆ-ում և Կանադայում ձնաբքի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
ԱՄՆ 12 նահանգներում եղանակային պայմանների հետ կապված խիստ նախազգուշացումներ են գործում, ոչ-նորմալ եղանակային պայմանների հետևանքով առնվազն 50 մարդ է մահացել։
Կանադայում 4 մարդ է մահացել, բոլորը` նույն վթարի հետևանքով, երբ սառցապատ ճանապարհին ավտոբուսը կողաշրջվել է:
Ձնաբուքը մի քանի օր քաոս էր ստեղծել, այժմ աստիճանաբար էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվում է: