Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Արևմուտքը Ուկրաինայում միջնորդի դեր ստանձնելու փոխարեն զբաղված է սադրանքներով»


«Արևմուտքն Ուկրաինայում զբաղված էր սադրանքներով և այդպես էլ չկարողացավ միջնորդի դեր ստանձնել», - Էրզրումի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Արևմուտքի որդեգրած դիրքորոշման պայմաններում իր երկիրն էր ստիպված միջնորդի դերը ստանձնել Կիևի և Մոսկվայի միջև։

«Սև ծովով ուկրաինական գյուղմթերքի արտահանման համաձայնագիրը կնքվեց Թուրքիայի միջնորդական ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում Ուկրաինայից դուրս բերված ցորենի 44 տոկոսը տեղափոխվել է Եվրոպա,16 տոկոսը՝ Թուրքիա և 14 տոկոսն՝ աֆրիկյան պետություններ», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։

XS
SM
MD
LG