Մատչելիության հղումներ

Պայթյուններ ՌԴ Էնգելս քաղաքի օդանավակայանի մոտ, 3 մարդ զոհվել է


Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Էնգելսի ռազմակայանից թռիչք կատարող ռմբակոծիչ, դեկտեմբեր, 2022թ.
Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Էնգելսի ռազմակայանից թռիչք կատարող ռմբակոծիչ, դեկտեմբեր, 2022թ.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Օդատիեզերական ուժերի հակաօդային պաշտպանության համակարգերը կանխել են ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը Սարատովի մարզի Էնգելսի ռազմական օդանավակայանին։ Բեկորների ընկնելու հետևանքով երեք մարդ է զոհվել:

«Անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու հետևանքով օդակայանում գտնվող տեխնիկական անձնակազմի երեք ռուս զինծառայողներ մահացու վիրավորվել են, ավիացիոն տեխնիկան չի տուժել», - հայտնել են նախարարությունից։

Էնգելսի օդանավակայանի մոտ պայթյունների մասին ավելի վաղ հայտնել էին ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղի բնակիչներին:

Սարատովի նահանգապետ Ռոման Բուսարգինը իր Telegram ալիքում տեղեկացրել էր, որ քաղաքացիական օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն եղել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG