Գյումրիի Մանուշյան փողոցի 3Ա շենքի 3 բնակարանում տեղի ունեցած սպանության կասկածանքով, ըստ Քննչական կոմիտեի, ձերբակալվել է Ռուսաստանի 20-ամյա քաղաքացի, ով, ըստ տեղեկությունների, հանդիսանում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող։
Սպանված 37-ամյա կինը ևս Ռուսաստանի քաղաքացի է։
Կոմիտեն մանրամասնում է՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ին՝ երեկոյան։ Նշված բնակարանում վարձակալությամբ բնակվող անձի և վերջինիս հետ համատեղ բնակվող նրա ընկերուհու՝ Ե․Բ․-ի միջև անձնական հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում, նախնական տվյալներով, տղամարդը նրան հասցրել է մարմնական վնասվածքներ՝ պատճառելով մահ և հեռացել դեպքի վայրից:
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, հարցաքննվել է և հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել, փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, նախաքննությունը շարունակվում է, ասված է հաղորդագրությունում: