Մատչելիության հղումներ

Ալիևը կրկին խոսում է Երևանի` «ադրբեջանական քաղաք» լինելու մասին


Ադրբեջանի նախագահը այսօր կրկին խոսել է Երևանի՝ ադրբեջանական պատկանելության մասին։

«Նոր ձևավորված Ադրբեջանական դեմոկրատական հանրապետությունը, 1918 թվականին կայացրած առաջին որոշումներից մեկով, մեր պատմական քաղաքներից մեկը՝ Երևանը նվիրեց Հայաստանին։ Դա աններելի քայլ էր, դա դավաճանություն էր և հանցագործություն», - հայտարարել է Ալիևը՝ հայաստանյան ծագում ունեցող ադրբեջանցի մտավորականների հետ հանդիպման ժամանակ։

Հարկ է նկատել, որ Հայաստանի առաջին հանրապետության ստեղծման, ինչպես նաև դրան նախորդող շրջանում, Երևանը երբեք չի եղել ադրբեջանական կամ թուրքական ուժերի վերահսկողության տակ, ուստի չէր կարող նրանց կողմից կայացված կամայական որևէ որոշմամբ փոխանցվել հայերին։

Այսօր հնչեցրած ելույթում Ալիևն ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործություն է որակել նաև Զանգեզուրի՝ Հայաստանի կազմում մնալը։

«1920 թվականին խորհրդային կառավարության որոշմամբ, Զանգեզուրը փոխանցվեց Հայաստանին։ Դրա նպատակը պարզ էր՝ աշխարհագրորեն տարանջատել Ադրբեջանը Նախիջևանից և Թուրքիայից», - հայտարարել է Ալիևը։

XS
SM
MD
LG