Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է որպեսզի իր օրգանիզմում թունավոր նյութերի, մասնավորաբար, ծանր մետաղների առկայությունը պարզելու նպատակով իրականացվող նոր հետազությանը մասնակցեն նաև ամերիկացի կամ եվրոպացի բժիշկները, այսօր հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն։
«Բուժման նպատակով «Վիվամեդ» կլինիկայում գտնվող Սաակաշվիլին շաբաթ օրը հրաժարվել է մասնակցել նոր հետազոտությանը, որի նպատակն էր պարզել՝ նրա օրգանիզմում ծանր մետաղներ առկա են, թե ոչ։ Բացարձակապես հասկանալի չէ, թե ինչ հիմքով էր այսօր Հատուկ քննչական ծառայության քննիչ Վասիլ Կակաշվիլին պատրաստվում Սաակաշվիլիից եղունգների և մազերի նմուշներ վերցնել», - նշել է փաստաբանն՝ ընդգծելով, որ նախկին նախագահը վրացի բժիշկներին չի վստահում։
«Սաակաշվիլին, մասնավորաբար, չի վստահում «Վիվամեդ» կենտրոնի և բանտային ծառայության բժիշկներին, որոնք վերջերս հայտարարեցին, թե նրա օրգանիզմում ծանր մետաղներով թունավորման որևէ հետք չկա և դրանց ցուցանիշներն անգամ նորմայից ցածր են», - հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբանը։