Մատչելիության հղումներ

Հանդիպել են Հայաստանի վարչապետն ու նախագահը


Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը մտահոգիչ է և դատապարտելի, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հույս ունեմ, որ նաև միջազգային մեր գործընկերների ջանքերի և ուղիղ հաղորդակցությունների, նաև որոշակի քննարկումների արդյունքում մեզ կհաջողվի այս իրավիճակը կարգավորել, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հասնել», - նշել է վարչապետ Փաշինյանը:

Նախագահ Խաչատուրյանը, իր հերթին, նկատել է, որ նման իրադարձությունները կառավարությանը չպետք է շեղեն տնտեսական հաջողություններ ունենալուց: Ըստ նրա՝ տնտեսական առումով կառավարության ձեռքբերումները ակնառու են, իսկ բիզնեսը հիմնականում ազատ է գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG