Մատչելիության հղումներ

Լուկաշենկո. «Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած զորավարժությունների հարցը՝ պնդելով, որ դրանք ուղղված չէին Ուկրաինայի կամ որևէ այլ երկրի դեմ:

Լուկաշենկոն նաև հերքել է շրջանառվող ասեկոսեներն այն մասին, որ Բելառուսը կարող է ներքաշվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմին:

Բարձրաստիճան բելառուսցի զինծառայողների հետ հանդիպման ընթացքում նա, կոնկրետ անուններ չնշելով, ասել է, թե չի կարող բացառել Բելառուսի վրա հարևանների կողմից ագրեսիայի հնարավորությունը:

«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր պատերազմի»,- ավելացրել է Բելառուսի ղեկավարը:

Այս շաբաթասկզբին նա Մինսկում ընդունել է Բելառուս ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո հազվադեպ է մեկնում արտասահման:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «բացարձակապես անհիմն է» անվանել ռուս-ուկրաինական պատերազմում Բելառուսի հնարավոր ներգրավման մասին շրջանառվող լուրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG