Մատչելիության հղումներ

Նեթանյահուն հայտնել է կառավարություն կազմելու համաձայնության մասին


Բենյամին Նեթանյահու, արխիվ
Բենյամին Նեթանյահու, արխիվ

Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախագահ Իցհակ Հերցոգին տեղեկացրել է նոր կառավարություն ձևավորելու շուրջ ձեռք բերված համաձայնության մասին:

Դա տեղի է ունեցել կոալիցիոն կառավարություն կազմելու համար օրենքով սահմանված ժամկետի սպառումից քիչ ժամանակ առաջ:

Նախկինում Նեթանհայուն ընդհանուր հաշվով մոտ 15 տարի է զբաղեցրել Իսրայելի կառավարության ղեկավարի պաշտոնը:

Նեթանյահուն ղեկավարելու է նոյեմբերին արտահերթ ընտրություններում հաղթած աջակողմյան կրոնական կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված կառավարությունը: Ենթադրվում է, որ դա կլինի Իսրայելի պատմության ընթացքում առաջին կառավարությունը, որի կազմում կլինեն ծայրահեղ աջակողմյան գործիչներ:

Նոյեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններն արդեն հինգերորդն էին անցած չորս տարում: Նեթանյահուի առաջնորդած «Լիկուդ»-ը խորհրդարանում՝ Քնեսեթում 32 տեղ է ստացել: Մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 61 տեղ, ինչը և Նեթանյահուին ստիիպել է բանակցել աջակողմյան կուսակցությունների հետ:

XS
SM
MD
LG