Մատչելիության հղումներ

Վուչիչը Բաքվում Ալիևի հետ քննարկելու է գազի և զենքի հարցեր


Սերբիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բելգրադում, 23-ը նոյեմբերի, 2022թ.
Սերբիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բելգրադում, 23-ը նոյեմբերի, 2022թ.

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ այսօր Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկելու է գազի, էլեկտրաէներգիայի և զենքի մատակարարումների հարցերը։

Վուչիչն Ադրբեջան է ժամանել երեքշաբթի երեկոյան։

«Մեզ սպասում են բանակցություններ էներգետիկ հարցերի շուրջ՝ էլեկտրաէներգիայից մինչև գազ։ Կարևոր բանակցություններ են սպասվում ինչպես ռազմական արդյունաբերության, այնպես էլ գիտելիքի ու տեխնոլոգիաների փոխանցման հարցի շուրջ», - ասել է Վուչիչը Բաքվում սերբական Pink հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Սերբիայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ նա Բաքվում հանդիպելու է նաև Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG