Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Բախմուտ


Ուկրաինա - Մարտերը Բախմուտում, 20-ը դեկտեմբերի, 2022թ.
Ուկրաինա - Մարտերը Բախմուտում, 20-ը դեկտեմբերի, 2022թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելել է Դոնեցկի մարզում գտնվող Բախմուտ, որտեղ այժմ թեժ մարտեր են ընթանում։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը:

Բախմուտը համարվում է կարևոր տրանսպորտային հանգույց, որտեղով անցնում են Լիսիչանսկի և Սևերոդոնեցկի, Սևերսկի, Սլովյանսկի, Կրամատորսկի, Կոնստանտինովկայի, Գորլովկայի և Լուգանսկի ճանապարհները։

Բախմուտի չդադարող գնդակոծությունների ֆոնին, ըստ տարբեր աղբյուրների, քաղաքի 70 հազար բնակիչների մեծ մասը լքել է իր տունը, քաղաքում չկա ջուր, հոսանք, բազմաթիվ շենքեր ավերված են:

XS
SM
MD
LG