Բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը դիմել է ՄԱԿ-ին և մի շարք օտարերկրյա պետությունների՝ խնդրելով օգնել վերականգնելու Ղարաբաղում գտնվող մի շարք օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման իր իրավունքները և ընկերության աշխատակիցների համար ապահով ֆիզիկական մուտք ապահովելու Ղըզըբուլաղի (Դրմբոնի) ոսկու, Դեմիրլիի (Կաշենի) պղնձամոլիբդենային հանքավայրերեր ու հարակից տարածքներ:
Ընկերությունը նույն խնդրանքով դիմումներ է ուղարկել նաև ԱՄՆ պետքարտուղարություն, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն և Եվրամիություն:
«Ներկայումս այս երկու հանքավայրերը գտնվում են ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, և դրանցում ոսկու ու այլ օգտակար հանածոների ապօրինի արդյունահանում է իրականացվում հայկական և այլ ընկերությունների կողմից», - նշվում է ընկերության կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:
«Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը պարզել է, որ Արցախում գտնվող մի շարք հանքավայրերի շահագործման իրավունքը Ադրբեջանի իշխանությունները դեռ 25 տարի առաջ են վաճառել Մեծ Բրիտանիայում գրանցված Anglo-Asian Mining-ին: