Մատչելիության հղումներ

Աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Ռուսաստանի հետ. Արցախի պետնախարար


Արցախը պաշտպանելու, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելու համար «աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ», Ասկերանում հանդիպմանն ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցներն ու գործիքները», - նշել է նա:

Արցախը հայկական պահելը ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցն է, հավելել է Ռուբեն Վարդանյանը:

Արդեն ութ օր Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը, որը Արցախի Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհն է: Ըստ Ստեփանակերտի տվյալների՝ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:

XS
SM
MD
LG