Տիգրան Խաչատրյանն ազատվել է ֆինանսների նախարարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի փոխվարչապետ: Նախագահը հրամանագրերը ստորագրել է այսօր, հայտնում է նախագահի կայքէջը:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունում Խաչատրյանը նախ զբաղեցրեց էկոնոմիկայի, ապա ֆինանսների նախարարի պաշտոնը։
Տիգրան Խաչատրյանը փոխարինում է մեկ շաբաթ առաջ պաշտոնից ազատված, ՔՊ-ական Համբարձում Մաթևոսյանին, որն այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը մեկ տարի:
Տես նաև այստեղ