Մատչելիության հղումներ

Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել ռուս փորձագետ Ալեքսանդրովի նկատմամբ


Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմում գործող Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովի նկատմամբ՝ Ադրբեջանի դեմ սպառնալիքներ հնչեցնելու մեղադրանքով։

Դեկտեմբերի 13-ին հրապարակված հարցազրույցներից մեկում Ալեքսանդրովը նշել էր, որ ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների դեմ բռնությունների կիրառման դեպքում Մոսկվան կարող է «հրթիռակոծել Բաքվի նավթային ենթակառույցները, ինչը կհարվածի նաև Արևմուտքին՝ բարձրացնելով վառելիքի գինը միջազգային շուկաներում»։

Ադրբեջանի գլխավոր դատախազության պնդմամբ՝ Ալեքսանդրովի դեմ քրեական գործ է հարուցվել երեք, այդ թվում՝ «ագրեսիվ պատերազմ սանձազերծելու կոչեր հնչեցնելու» հոդվածներով։

«Դատարանի որոշմամբ Ալեքսանդրովի դեմ Ինտերպոլի խողովակներով միջազգային հետախուզում է հայտարարվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը», - հայտարարում է կառույցը՝ նշելով նաև, որ պաշտոնական Բաքուն «դիմել է մի շարք գործընկեր պետությունների՝ այդ երկրներ մուտքի դեպքում Ալեքսանդրովի արտահանձնումն ապահովելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG