Մատչելիության հղումներ

«Սպասում ենք բացվի, որ սնունդը տեղ հասցնենք». հարյուրավոր արցախցիներ սպասում են ճանապարհի բացվելուն


Արդեն 6-րդ օրն է Գորի-Ստեփանակերտ մայրուղին փակ է Արցախ մեկնող և Արցախից վերադարձող քաղաքացիների համար: Հարյուրավոր արցախցիներ, այդ թվում նաև երեխաներ, զրկված են իրենց տներ վերադառնալու հնարավորությունից: Արցախցիներն այս օրերին տեղավորվել են Գորիսի հյուրատներում, որոշներն էլ նախընտրել են սպասել ճանապարհի բացվելուն հենց Տեղ գյուղի մոտ գտնվող անցակետում: Նրանցից մեկն «Ազատության» հետ զրուցում ասաց՝ կմնա այնտեղ այնքան, մինչև ճանապարհը բացեն:

«Սպասում ենք ամեն րոպե ճանապարհը բացվի, որ սնունդը տանենք տեղ հասցնենք», - ասաց նրանցից մեկը:

«Ռուսը ոչ կարողանում է ճանապարհը բացի, ոչ էլ թողնում է եվրոպացի դիտորդները խառնվեն: Տեր չունենք, ոչ մեկ էլ ոչ մի բան չի կարում անի», - ասաց մեկ այլ բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG