«Ունենք կանխիկի հետ խնդիրներ», - հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ արցախցիներին կոչ անելով գնումները կատարել քարտերով:
«Հարցեր կան, որ պետք է լուծենք, օրինակ, կանխիկ փողի հետ կապված, որ մարդիկ պետք է քարտեր օգտագործեն, տերմինալները պիտի ճիշտ աշխատեն: Մենք հասկանում ենք, որ անորոշ է վիճակը և շատ հարցեր բաց են, դրա համար մենք սկսում ենք այս հանդիպումները վարչակազմի ակտիվ մարդկանց հետ», - նշեց Վարդանյանը:
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակվել է դեկտեմբերի 12-ի առավոտյան։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։