Հնդկաստանում առնվազն 60 մարդ մահացել է կեղծ ալկոհոլ խմելուց հետո: Եվս մի քանի մարդ սուր թունավորման նշաններով տեղափոխվել է հիվանդանոց: Նրանց թվում մի քանիսն, ըստ տեղական լրատվամիջոցների, կուրացել են:
Ողբերգությունը տեղի է ունեցել Հնդկաստանի արևելքում գտնվող Բիհարի նահանգի Չհափրա ավանում:
Այդ նահանգում իշխանությունները 2016 թվականին արգելել են կեղծ ալկոհոլի վաճառքը: Իրավապահները հետաքննություն են սկսել:
Հնդկաստանում հաճախ են գրանցվում կեղծ ալկոհոլից մահվան դեպքեր, քանի որ աղքատ մարդիկ գերադասում են էժան ու չարտոնագրված ոգելից խմիչքներ գնել: