Ֆրանսիայում՝ Լիոն քաղաքի մոտակայքում գտնվող Վո-ան-Վելեն թաղամասի բնակելի շենքում բռնկված հրդեհից զոհվել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ 5 երեխա:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենի փոխանցմամբ, ևս 4 բնակիչ ծանր այրվածքներով փոխադրվել են հիվանդանոց:
Կրակը վաղ առավոտյան ժամը 3-ին բռնկվել է առաջին հարկում, ապա արագ տարածվել յոթ հարկանի շենքում:
Այս պահին հրշեջներն այն մարել են: Նախարարի խոսքով, մասնագետները փորձում են պարզել, թե ինչն է եղել հրդեհի պատճառը:
Նա ասել է, որ Վո-ան-Վելենի բնակիչները նախկինում գանգատվել են, թե այդ թաղամասում կատարվում են թմրադեղի ապօրինի շրջանառման գործարքներ:
«Կան թմրադեղին առնչվող զեկույցներ, բայց դեռ վաղ է եզրակացություններ անել», - ասել է Ժերալ Դարմանենը: