Մատչելիության հղումներ

Ռուսները նոր հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի քաղաքներին


Բնակիչները ռուսական հրթիռներից պաշտպանվում են մետրոյի ստորգետնյա կայարանի տարածքում, Կիև, 16 դեկտեմբերի, 2022թ.
Բնակիչները ռուսական հրթիռներից պաշտպանվում են մետրոյի ստորգետնյա կայարանի տարածքում, Կիև, 16 դեկտեմբերի, 2022թ.

Այսօր Կիևում և ուկրաինական տասնյակ այլ բնակավայրերում հուժկու պայթյուններ են որոտացել:

Ռուսները վաղ առավոտյան հերթական անգամ հրթիռային հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգահամակարգի հիմնարկներին: Ուկրաինայի երկաթուղու մի շարք հատվածներ հոսանքազրկվել են:

Կիևից բացի հրթիռակոծվել են Խարկովը, Օդեսան, Վիննիցան, Դնեպրը, Զապորոժիեն և Կրիվոյ Ռոգը:

Նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն ասել է, թե ենթադրվում է, որ Կրիվոյ Ռոգում մի խումբ բնակիչներ մնացել են հրթիռակոծված բնակելի շենքի ավերակների տակ:

Ըստ տեղական իշխանության, Կրիվոյ Ռոգում զոհվել է առնվազն երկու և վիրավորվել է ևս հինգ մարդ:

Ռուսաստանը հայտարարել է, թե Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքն օրինական թիրախ է, քանի որ դրա ոչնչացումը թույլ է տալիս նվազեցնել Ուկրաինայի բանակի դիմադրությունը:

Կիևը և արևմտյան մայրաքաղաքները քաղաքացիական ենթակառուցվածքի թիրախավորումը պատերազմի հանցագործություն են որակում:

XS
SM
MD
LG