Մատչելիության հղումներ

Սրտի կաթվածից հետո Իրանի նավթի նախարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն


Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջի, արխիվ
Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջի, արխիվ

Սրտի կաթվածից հետո Իրանի նավթի նախարարի առողջական վիճակը գնահատվում է կայուն, հայտարարել է նավթային գերատեսչությունը։

«Նավթի նախարար Ջավադ Օուջին Թեհրանի պետական հիվանդանոց է տեղափոխվել սրտի կաթվածից հետո, որը տեղի է ունեցել կառավարության նիստի մեկնարկին՝ ծանր աշխատանքային ճնշումների հետևանքով», - ասվում է հայտարարությունում:

«Բուժանձնակազմի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումներից հետո նախարարի վիճակն այս պահին կայուն է», - նշված է հաղորդագրությունում:

Թե ինչով են պայմանավորված աշխատանքային ճնշումները, իրանական պետական գերատեսչությունը չի պարզաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG