Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպել։
«Ես Պուտինին առաջարկել եմ անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հանդիպում, և նա դրական է արձագանքել նախաձեռնությանը։ Սա սկիզբ կդնի բանակցությունների շարքին»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Մոսկվայից և Դամասկոսից առայժմ չեն մեկնաբանել Թուրքիայի առաջնորդի հայտարարությունը։